Jump to content

Դին Տավուլարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Տավուլարիս
հուն․՝ Κωνσταντίνος Ταβουλάρης և անգլ.՝ Dean Tavoularis
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1932(1932-05-18)[1] (92 տարեկան)
ԾննդավայրԼոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕտիսի արվեստի և դիզայնի քոլեջ
Մասնագիտությունբեմանկարիչ, նկարիչ-բեմադրող և նկարիչ
ԱմուսինՕրոր Քլեման
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа

Դին (Կոստանտինոս) Տավուլարի (հունարեն՝ Ντιν (Κωνσταντίνος) Ταβουλάρης, անգլ.՝ Dean Tavoularis։ մայիսի 18, 1932(1932-05-18)[1], Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ)[2], ամերիկացի նկարիչ-բեմադրող և ֆիլմի արտ-ղեկավար, առավել հայտնի է «Բոննին և Քլայդ» (1967), «Կնքահայրը» (1972), «Կնքահայրը 2» (1974), «Բրինքսի կողոպուտը» (1978), «Ապոկալիպսիսը հիմա» (1979) և «Ամբողջ սրտով» (1982) ֆիլմերով[3]։ Նա «Օսկար»[4] և BAFTA (1989) մրցանակների դափնեկիր է[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թվականի մարտի 18-ին Լոուելում (Մասաչուսեթս), ԱՄՆ հույն ներգաղթյալների ընտանիքում։ Մանկությունը և երիտասարդությունն անցկացրել է Լոս Անջելեսում( «Կալիֆոռնիա»)[6][7]։ Դինի հայրը սրճարանի սեփականատեր էր և ամառային արձակուրդներին որդին օգնում էր նրան բիզնեսում՝ սուրճ առաքելով, այդ թվում նաև «20th Century Fox» կինոստուդիա, որի նախագահը այդ ժամանակ նրանց համաերկրացին Սպիրոս Սկուրասն էր[3]։ Հենց այդպես նա առաջին անգամ ծանոթացել է կինոյի աշխարհի հետ։ Ավելի ուշ Տավուլարիսը խոստովանել է, որ առաջին այցը ստուդիա այնպիսի զգացմուք է առաջացել նրա մոտ, որ երկրի վրա հայտնաբերել է դրախտ[6]։

Ճարտարապետություն և գեղանկարչություն է ուսումնասիրել տարբեր նկարչական ակադեմիաներում, դրանից հետո աշխատել է Walt Disney Pictures ընկերությունում, սկզբում անիմացիոն բաժնում, ավելի ուշ՝ նկարիչ-գծագրող[8]։ Մասնակցել էր «20,000 լյո ծովի տակ» (1954), «Լեդին և թափառականը» (1955), «Պոլիաննա» (1960), «Ծուղակ ծնողների համար» ֆիլմերի արտադրությանը (1961)[3]։

Արթուր Փենի հրավերով աշխատել է «Բոննի և Քլայդ» (1967) և «Փոքր Մեծ մարդը» (1970) ֆիմերի ստեղծմանը, ավելի ուշ համագործակցել է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլաի հետ[3]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ամուսնացել է ֆրանսիացի դերասանուհի Օրոր Քելմանի հետ, որի հետ ծանոթացել է «Ապոկալիպսը հիմա» ֆիլմի նկարահանման ժամանակ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Ծանոթագրություն
1965 Դեյսի Քլովերի ներաշխարհը Inside Daisy Clover
1967 Բոննի և Քլայդ Bonnie and Clyde
1970 Փոքր մեծ մարդը Little Big Man
1972 Կնքահայր The Godfather
1974 Կնքահայրը 2 The Godfather Part II Օսկար մրցանակ լավագույն բեմադրող-նկարիչի աշխատանքի համար
1975 Ցտեսություն, իմ գեղեցկուհի Farewell, My Lovely
1979 Ապոկալիպսիսը հիմա Apocalypse Now Օսկար մրցանակ լավագույն բեմադրող-աշխատանքի համար

BAFTA լավագույն մրցանակ բեմադրող-նկարիչի աշխատանքի համար

1982 Ամբողջ սրտով One from the Heart
1983 Վտարադի The Outsiders (film)
1986 Փեգի Սյուն ամուսնացել է Peggy Sue Got Married
1987 Սիրահարված տղամարդ Un homme amoureux
1988 Թուքեր։ Մարդը և նրա երազանքը Tucker: The Man and His Dream Անվանակարգ «Օսկար» մրցանակի լավագույն նկարիչ-բեմադրողի աշխատանքի համար

BAFTA մրցանակ լավագույն նկարիչ-բեմադրողի աշխատանքի համար

1990 Կնքահայրը 3 The Godfather Part III Անվանակարգ «Օսկար» մրցանակի լավագույն նկարիչ-բեմադրողի աշխատանքի համար
1993 Ծագող արև Rising Sun
1994 Ես սիրում եմ դժվարություններ I Love Trouble
1996 Ջեկ Jack
1998 Ծուղակ ծնողների համար The Parent Trap
1999 Իններորդ դարպասը The Ninth Gate
2001 Հրեշտակի աչքեր Angel Eyes
2011 Կոտորած Carnage
2012 Թերապիա A Therapy

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Dean Tavoularis». Hollywood.com.
  3. 3,0 3,1 3,2 3,3 King, Susan (2012 թ․ հունվարի 2). «Classic Hollywood: Dean Tavoularis give films an artist's touch». Los Angeles Times.
  4. «The 47th Academy Awards | 1975». 1975 թ․ ապրիլի 8.
  5. «Production Design in 1989 - BAFTA Awards».
  6. 6,0 6,1 «The Greek behind Coppola's "The Godfather"». Ellines.com.
  7. «The Greeks and the Oscars». Ellines.com.
  8. Thompson, Anne (2013 թ․ մայիսի 30). «Production Designer Dean Tavoularis Designs 40th Anniversary Telluride Film Festival Poster». IndieWire.